Լավրովին դուր չի եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն իրեն թույլ է տվել Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ հայտարարություններ անել, որոնք չեն համապատասխանում իր կարգավիճակին, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Գեյր Պեդերսենի հետ բանակցություններում։
«Մեր մեծ ափսոսանքով, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, որի ներկայացուցիչն եք դուք, ենթարկվել է Արևմուտքի ճնշմանը և օրերս մի քանի հայտարարություններ արեց արևելյան Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների մասին, որոնք չեն համապատասխանում կանոնադրությունը»,- Լավրովի խոսքը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Լավրովն ասել է, որ Գուտերեշը երբեք կոչ չի արել մինսկյան պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը։