Էրդողանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո ծրագրում է բանակցություններ վարել Պուտինի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ծրագրում է խոսել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ Ուկրաինայի հարցով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո։
Գագաթնաժողովը նախատեսված է չորեքշաբթի՝ տեսակոնֆերանսի միջոցով։
«ՆԱՏՕ-ի ղեկավարների գագաթնաժողովը մեզ համար ճշգրիտ կլինի այս հարցում: Շատ ավելի լավ կլիներ այդ բանակցությունները դրանից հետո անցկացնել»,- ասել է Թուրքիայի ղեկավարը՝ պատասխանելով հարցին, թե երբ է նախատեսում բանակցություններ վարել Ռուսաստանի ղեկավարի հետ։