Կառավարության դիրքորոշումն այն է, որ շուկան բացվի թուրքական ապրանքների համար․ Քերոբյան (տեսանյութ)
Մենք չենք երկարացրել թուրքական ապրանքների արգելքը, և հետևաբար շուկան կարող է ողողված լինել այն ապրանքներով, որոնց մասին դուք նշեցիք և դա օրենքի մեջ է։ Այս մասին կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ արձագանքելով դիտարկմանը, որ Հայաստան են ներկրվում մեծ քանակությամբ թուրքական ծագման ապրանքներ։
«Ցանկացած մարդ աշխատում է, որ չլինի մրցակցություն և ցանկացած մրցակցությունից խուսափում է․․․ և այդ անհանգստության տակ մենք պետք է հասկանանք, թե ինչպիսին է ռացիոնալ հատիկը»,- նշեց Քերոբյանը։
Նա նկատել է նաև, որ այսօր կառավարության դիրքորոշումն այն է, որ շուկան բացվի թուրքական ապրանքների համար։