Հետո Մեհրիբանն Աննային հրավիրելու է Շուշի՝ չայ խմելու. Անժելա Էլիբեգովա
Քանի որ Ալիևները շատ են սիրում սիմվոլիզմ, արդեն թեյ են խմել Հունոտի կիրճում, իսկ Ալիևը պարեց ու հիշեցրեց, որ այստեղ 1.5 տարի առաջ Նիկոլն էր պարում: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Անժելա Էլիբեգովան:
Հարցին, թե ինչպես է մեկնաբանում այն, որ ադրբեջանցի պատգամավորներ են եկել Երևան, Էլիբեգովան արձագանքեց. «Հետո Մեհրիբանն Աննային հրավիրելու է Շուշի՝ չայ խմելու»:
Նրա խոսքով՝ երեկ ցույցի ժամանակ շփվելով զոհված հերոսների մայրերի հետ՝ կարծում է, որ նրանք, ինչպես ինքը, չգիտեն՝ ուր գնան, ինչ անեն, ինչպես անեն, ինչպես իրենց ձայնը բարձրացնեն:
«Այս քաոսային իրավիճակում բոլորին կազմակերպելու մեկտեղելու, համախմբելու խնդիր կա: Տարբեր օջախներ տարբեր գործողություններ են իրականացնում, սակայն այդ ամենն ազգային գաղափարի, ազատագրական պայքարի բերելու հիմքի դեռ չի բերել: Խնդիրն այն է, որ մարդիկ ունեին հստակ նպատակ, թե ինչու էին դուրս գալիս»,- նշեց ադրբեջանագետը: