Վաղը Թուրքիայի և Ադրբեջանի դեսպանատներ էլ կբացեն ու հայ մարդուն կդնեն ոստիկան, որպեսզի ապահովեն անվտանգությունը. ազատամարտիկ
Մենք 3.5-4 տարի խճճված իրավիճակում ենք ապրում: Մենք դարձել ենք բանանային հանրապետություն: Ամեն ինչ կարող է լինել այս երկրում: Հայաստանում քաոսային իրավիճակ է: ՀՀ այսօրվա իշխանություններն Արևմուտքի, թուրքա-ադրբեջանական տրոյական ձին են, որ առաջինը գրավեցին ԱԱԾ-ն, ներթափանցեցին ոստիկանություն՝ Օսիպյանների օրոք: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ազատամարտիկ Շահե Աճեմյանը:
Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո եկան մարդիկ, որոնք սկսեցին գեներալ Մանվելից, Երկրապահից, անցան բանակին, ծրագրավորված էշական քայլերով տապալեցին տարիներով՝ 1994-2018թթ. Արցախյան բանակցությունները:
«Որպեսզի հատուկ ծրագրավորված պատճառ տան ադրբեջանցիներին, որ հարձակվեն Հայաստանի վրա: Ու հարձակվեցին: Մենք պարտվեցինք: Բա ի՞նչ եք ուզում, ադրբեջանցի 2 դեպուտատ ա եկել: Նորից եմ ասում՝ ջանդամին են եկել: Մտահոգվենք, որ վաղը Թուրքիայի և Ադրբեջանի դեսպանատներ էլ կբացեն ու հայ մարդուն կդնեն ոստիկան, որպեսզի ապահովեն անվտանգությունը: Ծախված երկիր ենք: Հայաստանն արդեն դարձել է թուրքական, ադրբեջանական վիլայեթ»,- ասաց Աճեմյանը և հավելեց, որ Փաշինյանն ու ՔՊ-ն բոլոր կարմիր գծերն անցել են: