2015 թվականին տեղի է ունեցել նպանատիպ նիստ, որին սակայն ադրբեջանցիները հրաժարվել են գալ. իրավապաշտպան
Հիշեցնեմ, որ 2015 թվականին տեղի է ունեցել նմանատիպ նիստ, որին սակայն ադրբեջանցիները հրաժարվել են գալուց: Իսկ այս օրերին այստեղ գալով՝ նրանք ուզում են ամրացնեն ու ամրապնդեն իրենց հաղթող լինելը: Կեցվածքը ևս այդպիսին էր: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը անդրադառնալով ադրբեջանցի պատգամավորների՝ Երևան այցին:
«Ե՛վ Թուրքիան, և՛ Ադրբեջանը, կասկածի տեղ չեն թողնում, որ մեզ տեսնում են որպես թշնամի, այլ անվանում են «գազաններ», որովհետև այդ խոսքն է օգտագործու Իլհամ Ալիևը: Նա ասում է, որ պատրաստ են խաղաղության, սակայն որևէ մեկը չպետք է մոռանա այդ «գազանությունները», որոնք իբրև գործել են հայերը: Պետք է նշեմ, որ ադրբեջանական կայքերը սկսել են այդ թեման բացել: Եվ հետաքրքիրն այն է, որ բոլոր այն գործողությունները, որոնք նրանք արել են և որոնց մասին կան փաստաթղթեր, ապացուցներ, նրանք դրանք վերագրում են հայերին»,- նշեց իրավապաշտպանը: