Եթե 1-2 միլիոն ստորագրություն էլ հավաքեք, Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի տա.Սարգսյան
«Ազատագրական շարժումը» փետրվարի 25-ից Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ստորագրահավաք է սկսում։ Այս թեմային ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է լրագրող Ոսկան Սարգսյանը։
«Գուցե ազնիվ, սակայն միամիտ գործընթաց է, եթե 500 հազար, նույնիսկ 1-2 միլիոն ստորագրություն էլ հավաքեք, Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի տալու։ 44 օրյա աղետալի պատերազմից հետո նա հրաժարական չտվեց, հիմա էլ չի տա, պաշտոնից չի հեռանա մինչեւ «խաղաղության դարաշրջան» չհաստատի։
Առաջինը ես եմ Հայաստանում ձեւակերպել՝ փողոցով իշխանություն եկածը փողոցով պետք է հեռանա։
Մնացածը ինքնախաբեություն է, պատրանք»,-գրել է նա։