Պուտինը լայնամասշտաբ պատերազմ է սկսել Ուկրաինայի դեմ, սա նվաճողական պատերազմ է. Դմիտրի Կուլեբա
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան աշխարհին կոչ է արել անհապաղ արձագանքել Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ լայնամասշտաբ պատերազմի բռնկմանը։
Նա հաղորդագրությունը տեղադրել է իր Twitter-ում։
«Պուտինը լայնամասշտաբ պատերազմ է սկսել Ուկրաինայի դեմ: Հարձակումները ուկրաինական խաղաղ քաղաքների վրա շարունակվում են: Սա նվաճողական պատերազմ է: Ուկրաինան կպաշտպանի իրեն և կհաղթի: Աշխարհը կարող է և պետք է կանգնեցնի Պուտինին: Ժամանակն է գործելու հենց հիմա»,- ասել է Կուլեբան: