Ուկրաինան պաշտոնապես հայտարարել է քաղաքացիական ինքնաթիռների օդային տարածքը փակելու մասին
Ուկրաինան պաշտոնապես հայտարարել է քաղաքացիական ինքնաթիռների օդային տարածքը փակելու մասին, հայտնում է UkSATSE-ն։
«Քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության բարձր ռիսկի պատճառով Ուկրաինան հրատապ միջոցներ է ձեռնարկել՝ փակելու Ուկրաինայի օդային տարածքը քաղաքացիական օդանավերի համար», - ասվում է գործակալության հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ուկրաինայում ռազմական գործողություն սկսելու մասին, որից հետո սկսվել են ուկրաինական խոշոր քաղաքների՝ Կիևի, Խարկովի և Դնեպրի գնդակոծությունները։