Պուտինն ու Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին հեռախոսով տեղեկացրել է Ուկրաինայի հետ կապված իրավիճակի մասին։
Նրանց զրույցը տեղի է ունեցել ժամը 05:00-ի սահմաններում, մինչ Պուտինը կհայտարարեր Դոնբասում ռազմական հատուկ գործողության մասին։
Երկու նախագահների զրույցի մասին հայտնել է Բելառուսի պետական BelTA գործակալությունը։ Վլադիմիր Պուտինը Լուկաշենկոյին տեղեկացրել է «Ուկրաինայի հետ սահմանին և Դոնբասում տիրող իրավիճակի մասին»։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։