ՆԱՏՕ-ի երկրների ներկայացուցիչները արտակարգ խորհրդակցություն կանցկացնեն
ՆԱՏՕ-ի երկրների ներկայացուցիչները հինգշաբթի առավոտյան արտակարգ խորհրդակցություն կանցկացնեն՝ կապված սկսված ռուսական հատուկ գործողության հետ։
Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով դաշինքի աղբյուրին։
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Ռուսաստանի Դաշնությանը կոչ էր արել անհապաղ դադարեցնել գործողությունը։