Էրդողանն ուկրաինական իրադարձությունների հետ կապված Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրում. Sabah
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը ուկրաինական իրադարձությունների հետ կապված Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրում, գրում է Sabah թերթը։
Այն կանցկացվի Անկարայի նախագահական պալատում, որին կմասնակցեն Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարան, ինչպես նաև Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալինը։
«Թուրքիայի ղեկավարի հայտարարությունը սպասվում է հանդիպումից հետո»,- գրում է թերթը։