Զելենսկին աշխարհի առաջնորդներին կոչ է արել ստեղծել հակապուտինյան կոալիցիա
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին աշխարհի առաջնորդներին կոչ է արել կոալիցիա կազմել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ։ Gazeta.ru-ի փոխանցմամբ, այս մասին նա հրապարակել է Twitter-ի իր միկրոբլոգում։
«Մենք կոչ ենք անում Պուտինին անհապաղ դադարեցնել Ուկրաինայի և ամբողջ աշխարհի դեմ պատերազմը։ Ստեղծեք հակապուտինյան կոալիցիա. անհապաղ պատժամիջոցներ սահմանել, պաշտպանություն և ֆինանսական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային: Փակեք օդային տարածքը. աշխարհը պետք է Ռուսաստանին պարտադրի խաղաղություն»,- գրել է Ուկրաինայի ղեկավարը։