Թշնամին կորուստներ է կրում... Արդեն խնդրում են, որ իրենց համար մարդասիրական միջանցք բացենք, պատրաստ են զենքերը վայր դնել, անցնել մեր կողմն ու ողջ մնալ. Դոնեցկի միլիցիայի ներկայացուցիչ
Ուկրաինացի զինծառայողները կորուստներ են կրում և խնդրում են բացել հումանիտար միջանցքները, հայտարարել է Դոնեցկի ժողովրդական միլիցիայի պաշտոնական ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը։
«Թշնամին կորուստներ է կրում... Արդեն խնդրում են, որ իրենց համար մարդասիրական միջանցք բացենք, պատրաստ են զենքերը վայր դնել, անցնել մեր կողմն ու ողջ մնալ»,- ասել է նա «Ռոսիա 24»-ի եթերում։
Բասուրինը հավելել է, որ Դոնեցկը միջանցք կտրամադրի շրջապատված զինվորականներին, եթե նրանք կամավոր հանձնեն զենքերը։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժողովրդին ուղղված իր ուղերձում հայտարարել էր Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։