Մենք պետք է իրատես լինենք, չպետք է ցանկանանք այն, ինչ հնարավոր չէ հասնել. Ալիևը՝ Հայաստանի հետ հարաբերությունների մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ հավատում է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը։
«Կարծում եմ, որ ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո Հայաստանի հետ հարաբերությունները նույնպես կկարգավորվեն։ Ամեն դեպքում, մենք պաշտոնապես հայտարարել ենք Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու մեր ցանկության մասին։ Հավանաբար, ինչ-որ փուլում դա տեղի կունենա, բայց ներկայիս աշխարհաքաղաքական իրողություններում մենք պետք է իրատես լինենք, չպետք է ցանկանանք այն, ինչ հնարավոր չէ հասնել, այլ պետք է շարժվենք դեպի Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու ճանապարհով»,- ասել է պետության ղեկավարը։