Բելառուսական զորքերը Դոնբասում ռուսական հատուկ գործողությանը չեն մասնակցում․ Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հինգշաբթի օրը զինվորականների հետ հանդիպման ժամանակ պատասխանել է, թե արդյոք բելառուսական զորքերը մասնակցում են Դոնեցկի և Լուգանսկի ապառազմականացման գործողությանը։
Լուկաշենկոն նշել է, որ իրավիճակը հարավային և արևմտյան սահմաններում փոխվել է, նա պլանավորել է օպերատիվ հանդիպում գիշերը, քանի որ պետք է նախապատրաստվել, ինչպես վարվել, ինչ ասել մարդկանց այս իրավիճակում։
«Բելառուսական զորքերը Դոնբասում ռուսական հատուկ գործողությանը չեն մասնակցում»,- Լուկաշենկոյի խոսքերն է մեջբերում BelTA-ն։