Ուկրաինայի նախագահականում երկրի վրա հարձակումը որակել են որպես «լայնածավալ պատերազմ Եվրոպայում»
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, մեկնաբանելով ռուսական ներխուժումն Ուկրաինա, ասել է, որ այսօր «Եվրոպայում սկսվել է լայնածավալ պատերազմ»։
«Ռուսաստանը հարձակվում է ոչ միայն Ուկրաինայի վրա, այլև ժամանակակից աշխարհում նորմալ կյանքի բոլոր կանոնների վրա։ Ի՞նչ կմնա մայրցամաքի անվտանգության համակարգից՝ զրո»,- հայտարարել է Պոդոլյակը։
Նա բացատրել է, որ ռուսների այսօրվա հարձակումը սկսվել է ուկրաինական քաղաքների՝ ենթակառուցվածքային օբյեկտների, ռազմական օբյեկտների, ռազմական շտաբների վրա հրթիռային հարվածներով։