Կիևն այսօր պարտություն է կրում Դոնբասում ռուսական հատուկ գործողության ժամանակ․ Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Կիևը պարտություն է կրում Դոնբասում ռուսական հատուկ գործողության ընթացքում և պետք է զիջումների գնա Մոսկվայի պահանջներին համապատասխան։
Նման հայտարարություն նա արել է հինգշաբթի՝ փետրվարի 24-ին, Բելառուսի ռազմական գերատեսչության ղեկավարության հետ օպերատիվ հանդիպմանը, գրում է Комсомольская правда-ն։
Լուկաշենկոն Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին հրավիրել է հանդիպել Մինսկում բանակցությունների սեղանի շուրջ։ Նա նշել է, որ այդ բանակցությունների ընթացքում պետք է պատրաստվեն կոնկրետ որոշումների նախագծեր, և Կիևը պետք է պատրաստ լինի նրան, որ այդ որոշումները բավական կոշտ կլինեն Ուկրաինայի նկատմամբ։
Բելառուսի նախագահն ասել է, որ դա բնական է, քանի որ Կիևը այսօր պարտություն է կրում Դոնբասում ռուսական հատուկ գործողության ժամանակ։