Պատերազմներ բերած ու տարածքներ կորցրած հակահերոսներն են Սաակաշվիլին, Փաշինյանը, Պորոշենկոն և Զելենսկին. Շարմազանով
Երբ փողոցն իշխանության է բերում պոպուլիստներին, նրանց «ղեկավարած» պետությունները խայտառակորեն տարածքներ են զիջում. Ուկրաինա, Վրաստան, Հայաստան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Պատերազմներ բերած ու տարածքներ կորցրած հակահերոսներն են Սահակաշվիլին, Փաշինյանը, Պորոշենկոն և Զելենսկին։
Սա էր հեղափոխությունների «խերը»։
Վայ այն պետություններին ու ժողովուրդներին, որտեղ հեղափոխական պոպուլիստները գալիս են իշխանության»,-նշել է Շարմազանովը: