Օդեսայում զորամասի վրա հարվածի հետևանքով 18 մարդ է զոհվել
Օդեսայի մարզի Պոդոլսկի շրջանի Լիպեցկոյե գյուղի զորամասի վրա հարվածի հետևանքով 18 մարդ է զոհվել, հայտնում է Օդեսայի շրջանային նահանգային վարչության մամուլի ծառայությունը։
Նշվում է նաև, որ արտակարգ իրավիճակների պետական ծառայության ուժերը փլատակների տակից դուրս են բերել վեց մարդու, ովքեր հոսպիտալացվել են Պոդոլսկի քաղաքային հիվանդանոց։
«Փրկվածներից մեկը, ցավոք, հիվանդանոցում մահացել է։ Մահացել է 18 մարդ»,- ասվում է հաղորդագրության մեջ։