ՆԱՏՕ-ն լրացուցիչ պաշտպանական ուժեր է տեղակայում արևելյան ուղղությամբ
ՆԱՏՕ-ն լրացուցիչ պաշտպանական ուժեր է տեղակայում արևելյան ուղղությամբ՝ կապված ուկրաինական հակամարտության հետ, ասվում է Բրյուսելում դաշինքի երկրների մշտական ներկայացուցիչների հանդիպման արդյունքներով հայտարարության մեջ, փոխանցում է РИА Новости-ն։
«ՆԱՏՕ-ն կարծում է, որ Ռուսաստանի գործողությունները լուրջ վտանգ են ներկայացնում եվրատլանտյան անվտանգության համար և կունենան աշխարհառազմավարական հետևանքներ։ Մենք այսօր խորհրդակցություններ ենք անցկացրել Վաշինգտոնի պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն: Մենք որոշել ենք, բոլոր դաշնակիցներին պաշտպանելու պաշտպանական ծրագրերին համապատասխան, լրացուցիչ քայլեր ձեռնարկել։ Ամրապնդել զսպումն ու պաշտպանությունը դաշինքի ողջ տարածքով»,- ասվում է փաստաթղթում:
Նշվում է, որ կազմակերպությունը «արեւելյան հատվածում լրացուցիչ պաշտպանական ցամաքային եւ օդային ուժեր է տեղակայում, ինչպես նաեւ ռազմածովային ուժեր»։