Զելենսկին կոչ է արել ռուսներին ցույց կազմակերպել Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման դեմ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել ռուսներին ցույց կազմակերպել Ռուսաստանի` Ուկրաինա ներխուժման դեմ։
Այդ մասին նա հայտարարել է փետրվարի 24-ին Կիևում կայացած ճեպազրույցում, հայտնում է Gordon հրատարակությունը։
«Շատ բան կախված է ռուս ժողովրդից: Այսօր Ռուսաստանի քաղաքացիներն իրենք են ընտրելու, թե իրենցից յուրաքանչյուրն անձամբ ինչ ճանապարհով կգնա: Բոլոր նրանք, ովքեր դեռ չեն կորցրել իրենց խիղճը Ռուսաստանում, ժամանակն է դուրս գալ և բողոքել այս պատերազմի դեմ»,- ընդգծել է Զելենսկին։