Կրեմլը պատասխանել է Դոնբասում հատուկ գործողության ժամկետների մասին հարցին
Ուկրաինայի ապառազմականացմանն ուղղված Ռուսաստանի Դաշնության հատուկ գործողության ժամկետը կորոշի նախագահ Վլադիմիր Պուտինը և կախված կլինի դրա արդյունավետությունից և նպատակահարմարությունից, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ժամկետները որոշվում են արդյունավետությամբ և նպատակահարմարությամբ և որոշվելու են Գերագույն գլխավոր հրամանատարի կողմից»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
«Ես չեմ կարող ձեզ որևէ տեղեկություն տալ Ռուսաստանի Դաշնության ռազմական, տեխնոլոգիական և այլ բաղադրիչների մասին: Այս դեպքում միակ առաջին աղբյուրը մեր ռազմական գերատեսչությունն է», - հավելել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։