Խոցվել է Ուկրաինայի զինված ուժերի 72 ռազմական օբյեկտ
Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության միլիցիան հայտարարել է, որ խոցվել է Ուկրաինայի զինված ուժերի 72 ռազմական օբյեկտ, երկու տանկ և երկու ՍՈւ-24 ինքնաթիռ։
«Ժողովրդական միլիցիայի հարձակումների արդյունքում խոցվել են թշնամու 72 ռազմական թիրախ, 2 տանկ, 4 հետևակի մարտական մեքենա և, 2 ՍՈՒ-24 ինքնաթիռ, մեկ Bayraktar TB2 և մեկ Krylo տիպի անօդաչու թռչող սարք»,- ասվում է հաղորդագրության մեջ։