Սեփական կաշին փրկելու համար Փաշինյանը կզոհաբերի հերթական ծառայողին. Դավթյանը ամենայն հավանականությամբ շուտով կկալանավորվի. Հոխիկյան
Լրագրող, վերլուծաբան Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ինչպես սպասվում էր, աշխատանքից ազատվեց ՀՀ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։ Նրա նկատմամբ վերջերս քրեական գործ է հարուցվել և մեղադրանք առաջադրվել։
Սպասվում է, որ Նիկոլ Փաշինյանը կզոհաբերի իր հերթական ծառայողին սեփական կաշին փրկելու և ջրից չոր դուրս գալու համար։ Արտակ Դավթյանը ամենայն հավանականությամբ շուտով կկալանավորվի։
Արտակ Դավթյանը բոլոր դեպքերում վատ զինվորական է և վաղ թե ուշ պետք է հեռացվեր համակարգից, բայց համաշխարհային ռազմական բախումների այս փուլում, երբ Ուկրաինայի պատերազմի ֆոնին ամեն վայրկյան կարող է թշնամու ռազմական ներխուժում լինել ՀՀ և Արցախ, երբ Ադրբեջանը զորամիավորումների կուտակումներ է անում Նախիջևանում ու Քաշաթաղում, աշխատանքից ազատել ՀՀ բանակի ԳՇ պետին, առնվազն 2 բան կարող է նշանակել․
1․ ՀՀ քաղաքական իշխանության հիմարություն
2․ ՀՀ քաղաքական իշխանության դավաճանություն՝ բանակի համակարգային կազմաքանդում»: