Կիևի մարզում ուկրաինական զինուժի ինքնաթիռ է կործանվել, ինչի հետևանքով 5 մարդ է զոհվել
Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է Կիևի մարզում Ուկրաինայի զինված ուժերի ինքնաթիռի կործանման մասին, ինչի հետևանքով հինգ մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է lenta.ru-ն։
Գործակալության տվյալներով՝ ինքնաթիռն ընկել է Օբուխովի շրջանի Ժուկովցի և Տրիպիլյա գյուղերի միջև, որից հետո հրդեհվել է։ Օդանավում եղել է 14 մարդ։
Վթարի պատճառները հայտնի չեն։