Ավելի քան 40 ուկրաինացի սահմանապահ անցել է Ռուսաստանի տարածք
Ավելի քան 40 ուկրաինացի սահմանապահներ Բրյանսկի մարզում և Ղրիմում անցել են Ռուսաստան։ Այս մասին, NTV-ի փոխանցմամբ, հայտնում է ՌԴ ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնը։
Հետախուզական ծառայության տվյալներով՝ Մոսկվայի ժամանակով ժամը 11:15-ին Բրյանսկի մարզում ՌԴ ԱԴԾ սահմանային վարչության Տրոեբորտնոյե անցակետ են ժամանել ուկրաինացի 26 սահմանապահներ, ովքեր հրաժարվել են հետագա ծառայությունից։ Մեկ ժամ անց նմանատիպ պատճառներով ևս 16 ուկրաինացի զինվորներ ժամանել են Ղրիմի Հանրապետությունում Ռուսաստանի ԱԴԾ սահմանային վարչության «Ջանկոյ» անցակետ։
Ըստ ԱԴԾ-ի՝ Մոսկվայի ժամանակով ժամը 13:00-ին ուկրաինացի սահմանապահները լքել են ռուս-ուկրաինական սահմանի բոլոր ստորաբաժանումները։