Պետք է երկիրը «մաքրել» նացիստներից․ Պեսկովը չի բացառել ռուս-ուկրաինական բանակցությունների հնարավորությունը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրիյ Պեսկովը հիշեցրել է, որ ավելի վաղ Վլադիմիր Պուտինն արդեն ձևավորել էր իր տեսլականը, թե ինչ է ակնկալում Ռուսաստանը Ուկրաինայից, և նշել, որ Մոսկվան սպասում է «կարմիր գծի հայեցակարգային խնդիրների լուծմանը»։ Այս մասին հաղորդում է NTV-ն։ Աղբյուրի փոխանցմամբ, Պեսկովն ասել է, որ այժմ ամեն ինչ կախված է նրանից, թե արդյոք Ուկրաինան պատրաստ է բանակցություններին։
«Մենք սա բավականին հստակ ձևակերպել ենք. սա չեզոք կարգավիճակ է, սա զենքի կիրառումից հրաժարում է... Այստեղ հարցն այն է, թե արդյոք Ուկրաինայի ղեկավարությունը պատրա՞ստ է դրան»,-նշել է Պեսկովը։
Նա նաև ասել է, որ ռուսական ռազմական գործողության հիմնական նպատակները Ուկրաինայի ապառազմականացումն ու ապաազգայնացումն է։ Ըստ նրա՝ պետք է երկիրը «մաքրել» նացիստներից։