35 հազար դեղաչափ «Մոդեռնա» պատվաստանյութ Հունաստանից
ՀՀ առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.
«Հունաստանի կառավարության` Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերած «Մոդեռնա» ընկերության 35 հազար դեղաչափ «Սպայկվաքս» պատվաստանյութի ուղեբեռը հասել է Հայաստան: Նվիրաբերությունն իրականացվել է Եվրամիության Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի աջակցությամբ և «Եվրոպայի թիմ» նախաձեռնության շրջանակներում»: