Արդյունքում ստացվեց Վրաստանի ավելի խղճուկ տարբերակը․ Էդգար Էլբակյան
Ասում են՝ ՌԴ ԶՈՒ վերահսկողություն է հաստատել Սումի քաղաքի նկատմամբ։ Սումին չգիտեմ, բայց 1994 թ․ ապրիլի 21-ին Արցախի ՊԲ-ն վերահսկողություն էր հաստատել Սումա գյուղի նկատմամբ, ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ, տարածաշրջանային հարցերով փորձագետ Էդգար Էլբակյանը։
«Եվ առհասարակ մինչև Ղրիմի միացումը Ռուսաստանին Հայաստանը հետխորհրդային միակ պետությունն էր, որը ոչ թե տարածք էր կորցրել, այլ տարածք էր ձեռք բերել՝ լինելով դասական հետխորհրդային տարածքի ամենափոքր երկիրը։
Բայց արևմտյան նեոգաղութատիրությունը թունավորեց հայոց քաղաքական միտքը «Վրաստան տեղ գայշնիկները կաշառք չեն վեկալըմ»-ով, արդյունքում ստացվեց Վրաստանի ավելի խղճուկ տարբերակը։
Նկարում՝ Մարտակերտի շրջանի Սումա գյուղը»։