Ճապոնիան պատժամիջոցներ սահմանեց Ռուսաստանի դեմ
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան հայտարարել է պատժամիջոցների նոր փաթեթի մասին՝ կապված Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության հետ, հայտնում է BBC-ն։
Վարչապետի հայտարարության համաձայն՝ Ճապոնիան սառեցնում է կապիտալը և արգելում է վիզաներ տրամադրել անհատներին և կազմակերպություններին, սառեցնում է ֆինանսական հաստատությունների ակտիվները և արգելում է ապրանքների ցանկի արտահանումը, որոնք կարող են օգտագործվել ռազմական նպատակներով։