«Աէրոֆլոտը» զգուշացրել է բրիտանական ավիացիոն իշխանություններին
Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը բրիտանական ավիացիոն իշխանություններին ծանուցում է ուղարկել օդային սպասարկման պայմանագրի դրույթները պահպանելու անհրաժեշտության մասին՝ զգուշացնելով, որ «Աերոֆլոտ»-ի դեմ պատժամիջոցներից հետո Ռուսաստանը կարող է հայելային միջոցներ կիրառել, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
«Մեծ Բրիտանիայի ավիացիոն իշխանություններին ծանուցվել է օդային սպասարկման պայմանագրի դրույթները պահպանելու անհրաժեշտության մասին: Ռուսական կողմն իրեն իրավունք է վերապահում կիրառել հայելային միջոցներ միջկառավարական համաձայնագրի դրույթներին համապատասխան՝ համարժեքության սկզբունքին համապատասխանելու և նշանակված ավիաընկերությունների համար հավասար իրավունքներ ապահովելու համար։