Ռուսական զորքերը հարձակվում են 4 ուղղություններով
Ուկրաինայի զինված ուժերը պաշտպանական մարտական գործողություններ են իրականացնում չորս ուղղությունով, ուրբաթ՝ փետրվարի 25-ի առավոտյան, հայտնել է երկրի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը։
«Այժմ Ուկրաինայի Զինված ուժերն անձնուրաց կերպով պաշտպանական մարտական գործողություններ են իրականացնում 4 ուղղությունով»,- պաշտպանության փոխնախարարի խոսքերն է մեջբերում Корреспондент.net-ը։
Մալյարը նաև զգուշացրել է ռուսական զորքերի հնարավոր մուտքի մասին Վորզել և Կիևի մոտ գտնվող այլ բնակավայրեր։