Զելենսկին մնում է Կիևում
Զելենսկին մնում է Կիևում: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։
«Հասկանալի հիմնական սցենար ռուսական հատուկ գործողության համար. Միակ նպատակը Կիև մտնելն ու Ուկրաինայի ղեկավարությանը, անձամբ Վլադիմիր Զելենսկիին ոչնչացնելն է։ Զելենսկին մնում է Կիևում, նա պետք է ցույց տա, թե ինչ է նշանակում ուկրաինացի ժողովրդի կայունություն»,- Պոդոլյակի խոսքերն է մեջբերում Interfax-Ukraine-ն։
Ավելի վաղ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը հայտարարել էր երկրի պատրաստակամության մասին՝ անհրաժեշտության դեպքում ապահովել Ուկրաինայի նախագահի անվտանգությունը։