Թուրքիան չի կարող արգելել ռուսական ռազմանավերին անցնել նեղուցներով. Չավուշօղլու
Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն խոսել է Բոսֆորի և Դարդանելի նեղուցները ռուսական ռազմանավերի համար փակելու Ուկրաինայի պահանջի մասին։
Թուրքիայի ԱԳ նախարարը շեշտել է, որ Թուրքիան լիարժեք կիրառում է Բոսֆորի և Դարդանելի նեղուցների հետ կապված համաձայնագրերը և ներկա իրավիճակում չի կարող արգելել ռուսական ռազմանավերին անցնել նեղուցներով։
Չավուշօղլուն նշել է, որ Թուրքիան հակամարտության կողմ չէ, իսկ նույնիսկ հակամարտության կողմ լինելու դեպքում էլ պետք է թույլ տար ռուսական ռազմանավերին վերադառնալ իրենց նավահանգիստներ: