Ուկրաինայի ԳՇ-ն հայտարարություն է տարածել
Ռուսական զորքերը փորձում են հարձակվել Կիևի վրա, ուրբաթ օրը՝ փետրվարի 25-ին, հայտնում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։
«Այժմ հակառակորդը, արժանի հակահարված ստանալով Չեռնիգովի պաշտպաններից, փորձում է շրջանցել քաղաքը և հարձակվել մայրաքաղաքի վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Խարկովի և Վալույկովի շրջաններում պաշտպանության ուժերի ստորաբաժանումները շարունակում են պաշտպանական մարտեր վարել: