Զելենսկին ստում է, երբ ասում է, որ պատրաստ է քննարկել Ուկրաինայի չեզոք ստատուսը․ Լավրով
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Զելենսկիին մեղադրել է Ուկրաինայի չեզոք կարգավիճակի մասին ստելու մեջ։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստում է, երբ ասում է, որ պատրաստ է քննարկել Ուկրաինայի չեզոք կարգավիճակը։ Այս մասին, ria.ru-ի փոխանցմամբ, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Նախագահ Զելենսկու բաց թողած հնարավորությունը քաջ հայտնի է, ուստի հիմա պետք չէ դրա համար հիվանդ գլխով մեղադրել առողջ գլխին»,- ասել է նախարարը։
Նա հավելել է, որ Ուկրաինայի ապառազմականացման գործողությունից հետո երկրում իրավիճակը կվերադառնա բանակցությունների։
«Մենք կողմ ենք Ուկրաինային միլիտարիզմից և նեոնացիզմից ազատելուն, որպեսզի այս երկրում ապրող բոլոր ժողովուրդներին հնարավորություն ընձեռվի ինքնուրույն որոշել իրենց ապագան՝ առանց դրսից որևէ ճնշման»,- ասել է Լավրովը։