Ամենամեծ վտանգը այժմ նկատվում է Կիևի հյուսիս-արևմուտքում․ Արեստովիչ
«Ուկրաինան շարունակում է պաշտպանվել ռուսական հարձակումներից։ Ամենամեծ վտանգը այժմ նկատվում է Կիևի հյուսիս-արևմուտքում՝ Դիմեր-Իվանկովի ուղղությամբ, որտեղ մարտերը շարունակվում են Գոստոմել, Վորզել, Բուչա բնակավայրերի մոտ։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսիյ Արեստովիչը։
Նրա խոսքով՝ ռուսական զորքերը փորձում են առաջ շարժվել, սակայն ուկրաինական ստորաբաժանումները հուսալի պատնեշ են կանգնեցրել։
«Ոչնչացվել են հակառակորդի մի քանի ուղղաթիռներ և ռազմական տեխնիկայի առնվազն մեկ շարասյուն։ Կիևը պատրաստվում է պաշտպանության. Չեռնիգովի ուղղությամբ ուկրաինական զորքերը կասեցրել են հակառակորդի գրոհը։ Ներկայում այնտեղ ակտիվ ռազմական գործողություններ չկան։ Հակառակորդը ռեզերվներ է կուտակում»,- ասել է Արեստովիչը։