Ռուսաստանը շնորհակալություն է հայտնում Վրաստանին Մոսկվայի դեմ պատժամիջոցներ կիրառելուց հրաժարվելու համար
Դաշնային խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը շնորհակալություն է հայտնել Վրաստանին Ուկրաինայում ռազմական գործողության պատճառով Ռուսաստանի դեմ տնտեսական և ֆինանսական պատժամիջոցներին չմիանալու որոշման համար, գրում է «Известия»-ն։
Նրա խոսքով՝ Վրաստանը Ռուսաստանի հետ ոչ վատ առևտրային հարաբերություններ է պահպանում, այդ թվում՝ մրգերի, բանջարեղենի և գինու մատակարարումների ոլորտում։
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ իշխանությունները ծանոթացել են արևմտյան գործընկերների համապատասխան գործողություններին և հավելել, որ, հաշվի առնելով Վրաստանի ազգային շահերը, երկիրը չի պատրաստվում մասնակցել Ռուսաստանի դեմ ֆինանսատնտեսական պատժամիջոցներին։ .