Գերմանիայի ֆինանսների նախարարը հայտարարել է ռուսական բանկերի արգելափակման մասին
Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները հայտարարել է, որ Ռուսաստանի հետ բիզնեսը գրեթե սահմանափակվել է ռուսական բանկերի արգելափակման պատճառով, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք արդեն ունենք ռուսական բանկերի լիակատար արգելափակում, ուստի Ռուսաստանի հետ բիզնեսը գործնականում դադարել է։ Առանձին դեպքում գործարքները դեռևս հնարավոր են, օրինակ՝ վճարել գազի մատակարարման համար կամ որպեսզի գերմանական ընկերությունները կարողանան փոխանցումներ կատարել Ռուսաստանում գտնվող իրենց դուստր ձեռնարկություններին»,- ասել է Լինդները։
Նրա խոսքով՝ լրացուցիչ սահմանափակումների բոլոր տարբերակները քննարկվում են։
«Այլ քայլեր հնարավոր են, բայց դրանց ազդեցությունը պետք է դիտարկել: Մենք խոսում ենք այն մասին, որ Ռուսաստանի տնտեսությունը պետք է զգա դրա հետեւանքները»,- ասել է Գերմանիայի ֆինանսների նախարարության ղեկավարը։