Ռուսաստանի զինված ուժերը, առանց դիմադրության հանդիպելու, մտել են Մելիտոպոլ
Նախորդ գիշեր ռուսական զորքերը մտել են Մելիտոպոլ։ Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։
«Փետրվարի 25-ի երեկոյան, Ազով (Ուկրաինա) բնակավայրի տարածքում ռուսական ստորաբաժանումները երթով անցել են և, առանց դիմադրության հանդիպելու, մտել Մելիտոպոլ: Քաղաքով մեկ շարժվելիս. Մելիտոպոլի բնակիչները ողջունել են ռուս զինծառայողներին, որոշ տարեց քաղաքացիներ փողոց են դուրս եկել կարմիր դրոշներով»,- հայտնել են ՌԴ ռազմական գերատեսչությունից։
ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտնել է, որ «Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումները լիարժեք վերահսկողություն են հաստատել Մելիտոպոլ քաղաքի վրա»։
Նշվում է, որ զինծառայողները «ձեռնարկում են բոլոր միջոցները խաղաղ բնակչության անվտանգությունն ապահովելու և ուկրաինական հատուկ ծառայությունների և ազգայնականների կողմից սադրանքները բացառելու համար»։