Մեզ մոտ են գալիս մեր գործընկերների զենքերն ու տեխնիկան. Ուկրաինան Մակրոնից զենք է ստացել
Շաբաթ օրը՝ փետրվարի 26-ին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ և հայտնել, որ գործընկերների զենքերն ու տեխնիկան Ուկրաինա են գալիս։
«Դիվանագիտական ճակատում նոր օրը սկսվեց Էմանուել Մակրոնի հետ զրույցով։ Մեզ մոտ են գալիս մեր գործընկերների զենքերն ու տեխնիկան։ Հակապատերազմական կոալիցիան ակտիվ է»,- գրել է Զելենսկին Twitter-ում։