Էրդողանի փեսան` Սելջուկ Բայրաքթարը խստորեն դատապարտել է ՌԴ֊ին և աջակցություն հայտնել Ուկրաինային ու իր «թյուրք եղբայրների հայրենիք» Ղրիմին
Թուրքիայի նախագահ Էրդողանի փեսա և Բայրաքթար անօդաչուների ստեղծող Սելջուկ Բայրաքթարը Թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է Ուկրաինայի տարածքում ընթացող իրադարձություններին:
Ես ամենախիստ կերպով դատապարտում եմ Ռուսաստանի ապօրինի ներխուժումը, որն անտեսում է անկախ պետության ինքնիշխանությունը։ Ես աջակցում եմ Ուկրաինային և մեր թուրք եղբայրների հայրենիք Ղրիմին, օկուպացիային դիմադրող Ղրիմին, ովքեր դիմադրում են օկուպացիային»,- գրել է նա։