Մտահո՞գ եք` միլիարդավոր դրամների «պադավատ» առնելու փոխարեն տներ հատկացրեք. Արթուր Խաչատրյանը՝ Գյումրի այցելած ՔՊ֊ականներին
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյան ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երեկ երկու լուր կարդացի․
1) ՔՊ-ական պատգամավորները, Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ, այցելել են Գյումրի.
2) կառավարությունը շուրջ 3,5 մլրդ դրամ է հատկացրել ծառայողական մեքենանաներ՝ «պադավատներ», ձեռքբերելու համար։ Թվում է, թե իրար հետ որ մի առնչություն չունեն։ Բայց դա միայն թվում է։
2019-ի ամռանը Փաշինյանը հայտարարեց, որ կառավարությունը պատրաստվում է 3 մլրդ դրամ հատկացնել՝ աղետի գոտու բնակարանային խնդիրները լուծելու համար։ Հատկացրե՞ց, լուծե՞ց․․․․ Այս 4 տարվա ընթացքում Գյումրիում քանի՞ ընտանիք պետությունից անվճար բնակարան ստացավ, քանի՞ ընտանիք դոմիկից տուն տեղափոխվեց․․․ Հիմա գնացել, շոու են քաղաքում սարքում։
Այդքան մտահոգ եք, պադավատ առնելու փոխարեն մարդկանց համար տներ հատկացրեք։»