Չեխիան Ուկրաինա կուղարկի գրեթե 9 միլիոն դոլարի զենք
Չեխիայի նախարարների կաբինետը որոշում է կայացրել Ուկրաինա ուղարկել 188 մլն կրոնի (մոտ 8,7 մլն դոլար) զենք, լրագրողներին հայտնել է պաշտպանության նախարար Յանա Չեռնոխովան։
«Չեխիան Ուկրաինա կուղարկի գնդացիրներ, ատրճանակներ, դիպուկահար հրացաններ և զինամթերք՝ ընդհանուր 188 միլիոն կրոնի։ Այդ մասին որոշումը կայացրել է հանրապետության կառավարությունը շաբաթ օրը։ Առաքումը կտրամադրի Չեխական կողմը»,- մեջբերում է ՌԻԱ Նովոստին։