Ուկրաինայում սպանվել է 198 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 3 երեխա
Ռուսական ռազմական գործողության արդյունքում զոհվել է 198 ուկրաինացի։ Այս մասին փետրվարի 26-ին հայտարարել է Ուկրաինայի առողջապահության նախարար Վիկտոր Լյաշկոն, հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները։
«Ցավոք, օպերատիվ տվյալների համաձայն, կա 198 զոհ, այդ թվում՝ երեք երեխա, 1115 վիրավոր, որից 33 երեխա»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Ուկրաինայի առողջապահության նախարարության ղեկավարը։