Չենք մոռացել, չենք մոռանալու... 34 տարի առաջ Սումգայիթում տեղի ունեցավ հայերի ջարդ
34 տարի առաջ՝ 1988 թվականի փետրվարի 27-29-ին Սումգայիթում տեղի ունեցած հայերի ջարդը կազմակերպված ցեղասպանություն էր՝ հայոց ցեղասպանության շարունակությունը,որըմոռանալ, առավելեւս ներել չի կարելի։
Փետրվարի 27-ին, ժամը 12։00-ին Ծիծեռնակաբերդում՝ Սումգայիթի ջարդերի զոհերի հուշարձանի մոտ տեղի կունենա ոգեկոչման միջոցառում։
Այն նախաձեռնել է«Հայաստանի ժողովրդական շարժում» հայրենասիրական-հասարակական կազմակերպությունը։
Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, կանխավ շնորհակալություն ենք հայտնում լուսաբանման համար։
«Հայաստանի ժողովրդական շարժում»
հայրենասիրական – հասարակական կազմակերպություն