Կարմիրով նշված երկրները փակել են իրենց օդային տարածքը ռուսական ավիաընկերությունների համար. Մելիք-Շահնազարյան
Կարմիրով նշված երկրները փակել են իրենց օդային տարածքը ռուսական ավիաընկերությունների համար։ Վստահ եմ՝ այդ բլոկադայի թե՛ աշխարհագրությունը և թե՛ ծավալները մեծանալու են։ Այս մասին թելեգրամյան իր ալիքում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ հրապարակելով քարտեզը։
«Ստեղծված իրավիճակում առանձնահատուկ կարևորություն են ստանալու ասիական երկրներից Եվրոպա տանող այլընտրանքային ճանապարհները, այդ թվում նաև ՀՀ տարածքով անցնող ենթակառուցվածքները։ Ու քանի որ Ուկրաինայում այսօր շատ ավելի կարևոր խնդիրներ են լուծվում, քան Դոնբասի պատկանելիությունը, կարելի է ենթադրել, որ մրցակցությունն այդ այլընտրանքային ճանապարհների համար նույնպես մեծանալու է։ Սա համաշխարհային դիմակայություն է, որտեղ փոքր երկրների շահերն ու անվտանգությունը հեշտ կարող են ոտնակոխ լինել»,- գրել է Մելիք-Շահնազարյանը։