Կիևում մտցվել է պարետային ժամ
«Կիևում մինչև փետրվարի 28-ի առավոտ պարետային ժամը կգործի 17։00-ից մինչև 08։00-ն։ Այս մասին Telegram-ում հայտնել է մայրաքաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։
Նրա խոսքով, բոլոր քաղաքացիական անձինք, ովքեր փողոցում կլինեն պարետային ժամի ժամանակ, կհամարվեն հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի անդամներ։
Քաղաքապետը նաև հորդորել է Կիևի բնակիչներին ըմբռնումով վերաբերվել իրավիճակին և դուրս չգալ փողոց։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի մայրաքաղաքում պարետային ժամը գործում էր ժամը 22:00-ից։