Պուտինը իր մեկ նախադասությամբ փրկեց Երեւանը ռմբակոծությունից. Վարդանյան
Երեւանը թուրքական ռմբակոծությունից փրկել է Պուտինը։ Նման գնահատականով է հանդես եկել հանրային գործիչ Գուրգեն Վարդանյանը։
«Իսկ երբեւէ մտածել էք, թե ի՞նչու պատերազմի ժամանակ Թուրքիան չխփեց Երեւանին։
Իսկ հիշում է՞ք, որ պատերազմի ժամանակ Երեւանի շենքերի մուտքերի վրա արդեն գրված էր, թե ինչ է պետք անել ռմբակոծության ժամանակ, կարծում եք պատահական էին կպցրել, կամ պատահական եղավ, որ Երեւանը չռմբակոծվեց, ո՛չ պատահական չէր, ուղղակի ՌԴ նախագահ Պուտինը իր մեկ նախադասությամբ փրկեց Երեւանը ռմբակոծությունից։
Եթե որեւէ մեկը մոռացել է հիշեցնեմ` Պուտինը պատերազմի ժամանակ հայտարարեց հետեւյալը.«Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, եւ Հայաստանի դեմ ռազմական ագրեսիայի դեպքում Ռուսաստանը կկատարի իր դաշնակցային պարտականությունները։
Մեկ նախադասություն, որը փրկեց Հայաստանը «Սիրիայի» վերածվելուց»,- նշել է նա։